ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շրջայց Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում

Շրջայց Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ և Այգեվան գյուղերի մոդուլային մանկապարտեզներ։

Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել շինարարական աշխատանքներում առկա խնդիրները։ Պաշտոնատար անձինք տեղում ծանոթացել են նախագծային լուծումներին, դիտարկել արձանագրված խնդիրների վերացմանն ուղղված քայլերը և ավարտված շինարարական օբյեկտների վիճակը, ինչպես նաև տվել աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ցուցումներ ու հանձնարարականներ։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդականը, պատասխանատուները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ծրագրերի իրականացման պատասխանատու կազմակերպություններից պահանջել է պատշաճ որակով կատարել պայմանագրային պարտավորությունները։ Հաշվի առնելով, որ ծրագրերի բարեհաջող իրագործումը կախված է բոլոր մասնակիցներից՝ յուրաքանչյուրից ակնկալվում է սրտացավ և պատասխանատու վերաբերմունք

  • Կիսվել: