շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, 8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: