ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 
 
«Ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված՝ «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որում նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
 
Համաձայն «Հանրային ծանուցման եվ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-ն Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման 3-րդ կետի՝ Հանրային ծանուցումը և քննարկումները, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ, 13-րդ հոդվածների և 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի, առաջին և երրորդ փուլերում, ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են`
 
1) հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարը (այսուհետ՝ քննարկումների պատասխանատու):
 
Առաջին հանրային քննարկման արդյունքում դրական կարծիք ստանալուց հետո միայն ձեռնարկողը նախապատրաստում է նախնական գնահատման հայտ և ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարության միջոցով մուտք է անում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ»:

  • Կիսվել: