շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շոգի պատճառով Երևանում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

Շոգի պատճառով Երևանում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

Այս ամռան ամենաշոգ օրերին՝ օգոստոսի 10-14-ին, Երևանի շտապօգնություն կանչերի թիվը կտրուկ աճել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
 
«Եթե մինչև օգոստոսի 10-ը շտապօգնություն օրական 750 կանչ էր ստացվում, ապա շոգի պիկին այդ թիվը հասել է 800-830-ի։ Հիմնականում զանգերը կապված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ճնշման հետ կապված խնդիրների հետ։ Եղել են նաև ջերմային հարվածի դեպքեր, ճիշտ է՝ հազվադեպ»,-նշեց նա։
 
Գրիգորյանի խոսքով՝ հազվագյուտ կանչեր են կապված եղել սննդային թունավորման հետ։ «Շտապ օգնության» տնօրենը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, խուսափել տապակած ուտելիքից, միրգ ու բանջարեղեն օգտագործել:
 
Մանրամասները՝ սկազբնաղբյուրում։

  • Կիսվել: