ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՇՄՆ տեղակալը Ժնևում կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին

ՇՄՆ տեղակալը Ժնևում կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին։ Նրան Շվեյցարիա գործուղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2022 թվականի նոյեմբերի 1-4-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է. «Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

 

 

  • Կիսվել: