ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շիրակը միշտ հայտնի է եղել թատրոնով, տաղանդավոր դերասաններով ու մշակույթի երախտավորներով․ Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի օրվա առթիվ

Շիրակը միշտ հայտնի է եղել թատրոնով, տաղանդավոր դերասաններով ու մշակույթի երախտավորներով․ Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի օրվա առթիվ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.

«Հարգելի՛ թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

Թատերական արվեստի առաքելությունը բոլոր ժամանակներում մարդու հոգում դեպի բարձրը, վեհը, գեղեցիկը տանող ուղին նախանշելն է եղել և դրա համար թատրոնն առ այսօր մնում է արվեստի յուրահատուկ ձև, որը հիմնված է կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա։
Թատրոնն է, որ հարստացնում է մարդու մտահորիզոնը, դաստիարակում՝ գեղագիտական ճաշակ։
Իսկ Շիրակը միշտ հայտնի է եղել թատրոնով, տաղանդավոր դերասաններով ու մշակույթի երախտավորներով։

Ասվածի ապացույցը Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործունեությունն ու արարումն է, հայ բեմին նոր շունչ, թատերարվեստին՝ նոր երանգ են հաղորդում աճեմյանցիները և մեր մշակույթի գանձարանը մնայուն արժեքներով են հարստացնում։

Նույն նվիրումով աշխատում են նաև Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասանները՝ մարդկային հոգևոր արժեքներով սերունդներ դաստիարակելով։
Վերջին շրջանում գործունեությունը սկսած Մտորումների թատրոնն էլ, ոչ ավանդական ներկայացումներով, նոր ոգի է հաղորդում թատրոնին։

Շնորհավորելով թատրոնի բոլոր նվիրյալներին՝ ցանկանում եմ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական նոր նախագծեր և հաջողություններ»։

  • Կիսվել: