հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շիրակի քաղաքային որոնողական թիմը դաշտային վարժանք է անցկացրել

Շիրակի քաղաքային որոնողական թիմը դաշտային վարժանք է անցկացրել

Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Համաձայն որի՝ ձևավորվել է վրանային ավան, թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:

  • Կիսվել: