ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շիրակի մարզում վարորդը 07–ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներ

Շիրակի մարզում վարորդը 07–ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների  1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած  ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆայել Ա.-ն և ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մոտ 7 մ գլորված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի  պարեկային ծառայության  գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներ Տիգրան Հաջատյանը և Գրիգոր Կարապետյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

 

  • Կիսվել: