կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը

Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը

Այս պահին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։

Երթևեկությունը դարձել է անանցանելի։ Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի և Շիրակի մարզի տարածքային բոլոր բաժինների պետերի գլխավորությամբ։ 

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։

Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ «Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ Ճանապարհն անժամկետ ենք փակել, գուցե ամբողջ օրն էլ փակ մնա»,-նշում են հարազատները:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

 

 

  • Կիսվել: