ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շիրակի մարզում ավտոմեքենա է այրվել

Շիրակի մարզում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 6-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:40-ին:

  • Կիսվել: