ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 6-ին՝ ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարանի, Շաքարի գործարանի, Քեթիի զորամասի և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: