ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակցի գերեվարվածների հարազատները բացել են ճանապարհները

Շիրակցի գերեվարվածների հարազատները բացել են ճանապարհները

Շիրակի մարզում միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհները բացվել են։ Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները շուրջ 10 ժամ փակ էին պահում Գյումրի-Երևան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում, Գյումրի-Վանաձոր ճանապարհը և Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ։

Քիչ առաջ նրանք տեղեկացրին, որ բոլոր ճանապարհները բացվել են, բացել են նաև երկաթուղու ճանապարհը, որը փակվել էր կեսօրից հետո՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում։

Հիշեցնենք՝ բողոքող քաղաքացիներն ընդգծում էին, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են գերեվարված զավակներին, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: