երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Շիրակ» գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

«Շիրակ» գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 17-ին, ժամը 15։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Շիրակ» գերեզմանատանը այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:02-ին: Գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: