հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Շինուհայր-Սիսիան ճանապարհին «Prado»-ն կախվել է ձորը․ տուժածներ չկան

Շինուհայր-Սիսիան ճանապարհին «Prado»-ն կախվել է ձորը․ տուժածներ չկան

Փետրվարի 24-ին՝ ժամը 12:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Շինուհայր-Սիսիան հատվածի 20-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը․ տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

նկար

  • Կիսվել: