հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շինծու, արհեստական գործ են սարքում․ Սարգիս Կարապետյան

Շինծու, արհեստական գործ են սարքում․ Սարգիս Կարապետյան

Շինծու, արհեստական գործ են սարքում. հետաքրքիրն այն է, որ գործով ցուցմունք տված ոստիկանը նշել է, թե ինձ ճանաչել է իմ ձայնից. Փաստորեն, նա ոչ թե տեսել է «բ…- ի տղա Նիկոլ» արտահայտությունն անելիս, այլ ձայնից որոշել է, որ ես եմ: Այս մասին, այսօր դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ խոսելով Դատախազության կողմից հաստատված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մասին՝  «բ-ի տղա Նիկո՛լ» արտահայտության առնչությամբ:

«Այն ոստիկանները, որոնք կեղծ ցուցմունքներ են տալիս, սուտ մատնություններ են անում, վերջում պատասխան են տալու․ հետագայում պատրաստվում եմ բոլորի դեմ բողոքներ ներկայացնել: Իրականում փորձում են հանրությանը ներկայացնել, որ մի 10-15 հոգի խուլիգան են, խուլիգանական արարքներ են անում: Նոյեմբերի 13-ից սկսած՝ մոտ 40 անգամ ձերբակալվել կամ բերման եմ ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, նույնիսկ՝ այն դեպքում, երբ հանգիստ ինձ համար կանգնած եմ եղել»,- ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:

Նշենք, որ այսօր դատարանը հետաձգեց նիստը, քանի ամբաստանյալներից երեքը ներկա չէին: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին:

  • Կիսվել: