չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Շղթայական ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ա. Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: