երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Շղթայական ավտովթար Երևանում` միմյանց են բախվել 7 մեքենա

Շղթայական ավտովթար Երևանում` միմյանց են բախվել 7 մեքենա

Նոյեմբերի 10-ին, ժամը 00:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Primenews.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ  լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus», «Ford Transit», «Opel», «Ford Transit», «Mitsubishi», «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: