շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շենգավիթում բախվել են Toyota Camry-ն, Corolla-ն և կայանված Opel-ը, կա վիրավոր

Շենգավիթում բախվել են Toyota Camry-ն, Corolla-ն և կայանված Opel-ը, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Վթարի հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային, ինչի արդյունքում 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։

Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ԱԻն ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկ, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Տաշիր պիցցա»-ի աշխատակիցները։

Բժիշկները վիրավորին, մինչև մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Օպերատիվորեն ժամանում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արման Խալաթյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարազդատ Գևորգյանն ու Արամ Վարդանյանը։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: