երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ շուտով կտեսնեք, թե ինչպիսին կլինի ավերված, արոտավայրի վերածված Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը

Շատ շուտով կտեսնեք, թե ինչպիսին կլինի ավերված, արոտավայրի վերածված Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։

Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։

 

ֆյմնֆյմ

Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։

 

ըհռֆհ

Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել ու վերագործարկել մարզադաշտը։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր մարզադաշտը նոր շունչ է ստանում և նորովի կներկայացվի ալավերդցիներին։

 

դհֆցհ

Թե ինչպիսին կլինի այն  Դուք կտեսնեք շատ շուտով»։

  • Կիսվել: