ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՍՄ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ուղեկցությամբ:
 
Հյուրերին ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
 
ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
 
 
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
 
 
Այցի ավարտին Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: