կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Շարժական մամոգրաֆը դեկտեմբերի 1-ից կգործի Ստեփանավան քաղաքում

Շարժական մամոգրաֆը դեկտեմբերի 1-ից կգործի Ստեփանավան քաղաքում

Շարժական մամոգրաֆը դեկտեմբերի 1-ից կգործի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Ստեփանավանի տարածաշրջանում՝ մամոգրաֆիայի ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, այսօր տեղի ունեցավ հանդիպում, ԱԱՊ օղակի բուժանձնակազմի հետ, որին մասնակցում էին ՀՀ Լոռու փոխմարզպետ՝ Գոռ Ասրյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ՝ Ռուզաննա Պողոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ տնօրեն՝ Երվանդ Էլիբեկյանը։Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց մամոգրաֆիայի ազգային ծրագիրը, դրա կարևորությունը և վերջին ամիսների գրանցված արդյունքները։

Անվճար սքրինինգային հետազոտության հնարավորություն կունենան 50-60 տարեկան կանայք։

ԵՎս մեկ անգամ բարձր գնահատվեց համավարակի դեմ պայքարում ԱԱՊ օղակի բժիշկների հերոսական աշխատանքը:

  • Կիսվել: