Շարունակվել է Երևանի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: