հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Շարմ Էլ Շեյխ-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Շարմ Էլ Շեյխ-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Շարմ Էլ Շեյխ֊Երևան չվերթի ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թուրքիայում` Էրզրումի օդանավակայանում։ Այս մասին  տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ըստ ստացված տվյալների` շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում: Այս չվերթի օդանավը դեռ Հայաստան չի ժամանել: 

  • Կիսվել: