հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շանթ Սարգսյանը կես միավոր է ետ մնացել հաղթողից. Late Titled Tuesday

Շանթ Սարգսյանը կես միավոր է ետ մնացել հաղթողից. Late Titled Tuesday

Շանթ Սարգսյանը կայծակնային շախմատի Late Titled Tuesday առցանց մրցաշարում 11 պարտիայում վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 4-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով զիջելով նույնպիսի արդյունք գրանցած և 2-3-րդ տեղերը բաժանած Ալեքսանդր Ինջիչին ու Թոմաս Բերդսենին:

Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր է զիջել մրցաշարի հաղթող, իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ մեկնարկային տուրում ոչ-ոքի էր խաղացել: Շանթը մրցաշարում մնացել է անպարտելի, տարել է 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ-ոքի:

Արամ Հակոբյանը 8,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը:

  • Կիսվել: