երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, տեղի է ունեցել սրտի ստենդավորում․ Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, տեղի է ունեցել սրտի ստենդավորում․ Շահեն Հարությունյան

Հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց: Իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին` Շահեն Հարությունյանը։

«Հարգելի' բարեկամներ։

Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»,- գրել է կրտսեր Հարությունյանը։

  • Կիսվել: