երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Lexus-ը, Niva-ն ու ЗИЛ -ը. կա վիրավոր

«Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Lexus-ը, Niva-ն ու ЗИЛ -ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

Ժամանել ե նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառաության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխում էր մեծ քանակի մեղվի փեթակներ և մի քանի փեթակներ վնասվել էին ու մեղուները դրսում էին հայտնվել:

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիաննա Իսպիրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: