ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է «Սուրմալու»-ի տարածքը զննություն, արձանագրել խնդիրներ, դիմել չորս գերատեսչության. ԱԻՆ խոսնակ

Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է «Սուրմալու»-ի տարածքը զննություն, արձանագրել խնդիրներ, դիմել չորս գերատեսչության. ԱԻՆ խոսնակ

Սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Խնդիրներից մեկը հետևյալն է՝ շենքը այս կարգավիճակում չպետք է այստեղ մնա, միանշանակ պետք է ապամոնտաժվի։ Նաև 14 մետր շառավղով պետք էր անվտանգության գոտի ստեղծել այս հատվածում և քաղաքացիների մուտքն ու ելքը արգելել։ Սեյսմիկ ծառայության ամփոփիչ արձանագրությունն ուղարկել ենք չորս գերատեսչության՝ քաղաքապետարան, Ոստիկանություն, Քննչական կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՛՛:

Կոստանյանը հավելեց, որ մինչ այս պահը որևէ արձագանք չեն ստացել։

Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնի վնասված շենքի պատի փլուզումից հետո այսօր ԱԻՆ-ը, անվտանգության նորմերից ելնելով, իրականացրել է որոշակի աշխատանքներ։

Խոսելով տուժածների և վնասների մասին՝ Կոստանյանը նշեց, որ փլուզման հետևանքով, բացի երեք տուժածներից, նաև երկու ավտոմեքենա է վնասվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

  • Կիսվել: