ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդման միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման աղետի համար․ Վարդանյան

Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդման միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման աղետի համար․ Վարդանյան

Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

«Պարզ սխեմա․ իրենք բերում են աղետը, հանրությունը տրամաբանական արձագանք է դրսևորում դրա նկատմամբ, իրենք տեսնում են տրամադրությունները ու միանգամից դաշտ են նետում նախօրոք պատրաստված մի այլ հնչեղ բան։

Կապ չունի, որ այդ քայլը մարդկային ճակատագրի հետ խաղալ է, կապ չունի, որ դա թշնամական օրակարգի սպասարկում է, կարևորը դժգոհություններն իրենցից հեռացնելն է։

Այդ նպատակով է դատախազը հիմա միջնորդություն ներկայացրել քերական հետապնդում հարուցելու համար, որ երկրորդ պլան մղվի երեկվա ողբերգությունը, Արցախի 40 օր շրջափակված լինելու հանգամանքը։

Բոլոր նրանք, ովքեր առաջ են տանում այս մարդկանց ապաշնորհ լինելու թեզը պետք է ուղղակի նայեն թե ինչ պրոֆեսիոնալիզմով են նրանք պահում իշխանությունը»։

  • Կիսվել: