երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, այն վտանգավոր է երթևեկության համար

Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, այն վտանգավոր է երթևեկության համար

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 11․1-րդ կմ հատվածում՝ Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ, ինչի պատճառով կամուրջը վտանգավոր է երթևեկության համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Տվյալ հատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կամուրջը շրջանցել Ջրառատ-Մեծամոր-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհով։

 

  • Կիսվել: