կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Սևանը բնության եզակի օբյեկտ է». ռուս տիեզերագնացը հրապարակել է լճի պատկերը՝ արված տիեզերքից

«Սևանը բնության եզակի օբյեկտ է». ռուս տիեզերագնացը հրապարակել է լճի պատկերը՝ արված տիեզերքից

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովն իր ինստագրամյան միկրոբլոգում տեղադրել է Սևանա լճի լուսանկարը՝ արված տիեզերքից ու կից գրառում կատարել:

«Սևանը բնության եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»,- գրել է նա:

Միևնույն ժամանակ տիեզերագնացը նշել է՝ Սևանա լիճը հաճախ Հայաստանի «ջրային մարգարիտ» են անվանում, որովհետև այն ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում:

 

  • Կիսվել: