շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սևանում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Սևանում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել էր «Արևիկ» հանգստի գոտի։

Որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։

  • Կիսվել: