շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սևանի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու է

Սևանի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:  Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է,  որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է: 

Նա  աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության  Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: