երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում

Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում

Օգոստոսի 7-8-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում, տեղեկացնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Համաձայն նախնական արդյունքների.

Լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6․6-7․6մգ/լ, Մեծ Սևանում՝ 6․7-7․5մգ/լ): Lուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20մ, իսկ Փոքր Սևանում՝ 55մ խորություններից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 1.9-5.5մգ/լ (80 մետր խորությունում՝ 3․6մգ/լ):

Թափանցիկությունը Փոքր Սևանում կազմում է 1.9մ, Մեծ Սևանում՝ 2.1մ (ըստ Սեկի սկավառակի): Ֆոսֆատ իոնի պարունակությունը.
 
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՇԵՐՏԵՐ. Մեծ և Փոքր Սևաններ՝ 0.09մգ/լ:
ՀԱՏԱԿԱՄԵՐՁ ՇԵՐՏԵՐ. Մեծ Սևան՝ 0.055մգ/լ, Փոքր Սևան՝ 0.210մգ/լ։
 
Նախորդ ամսվա համեմատ Մեծ Սևանի բոլոր շերտերում, ինչպես նաև Փոքր Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում:
 
Փոքր Սևանի 30-80մ խորություններում նախորդ ամսվա համեմատ դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության աճ` պայմանավորված կենսազանգվածի քայքայմամբ։

  • Կիսվել: