կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևանի ԲԿ-ում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան գույքով և դիդակտիկ նյութերով

Սևանի ԲԿ-ում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան գույքով և դիդակտիկ նյութերով

Ի շնորհիվ կատարված և նշմարվող բարեփողումների Սևանի ԲԿ-ն ոչ միայն մոտեցրել է իր ծառայությունները տուրիստական կենտրոնին հարիր մակարդակի, այլև նպատակ ունի համալրել Հայաստանի լավագույն ԲԿ-երի շարքը։ Կատարված բարեփոխումների և ամբիցիոզ նպատակներին հասնելու պլանների մասին Սևանի ԲԿ տնօրեն Արամ Նիկողոսյանը պատմել է InfoPort.am-ի հետ զրույցում։     

Պարոն Նիկողոսյան, մենք առիթ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչ բարդ ժառանգություն էիք ստացել ԲԿ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց և թե ինչ մեխանիզմներով եք կարողացել  մեղմել Ձեզ ժառանգված  խնդիրները: Կնշե՞ք, ինչ զարգացման ճանապարհ է անցել ԲԿ-ն վերջին տարիներին, ի՞նչ նոր անելիքներ ու ծրագրեր են նախատեսվում առաջիկայում:

Ինչպես գիտեք, Սևանի բժշկական կենտրոնը գործում է 2016թվականից՝ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի և «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում : Այս տարիների ընթացքում    կենտրոնը հասցրել է  ձեռք բերել  տարածաշրջանում ճանաչում  և  բարի համբավ ՝ բարեխիղճ աշխատանքի , մասնագետների մասնագիտական կարողությունների,  որակավորման,   տեխնիկական և տեխնոլոգիական  գերժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ:

Այսօր բուժօգնության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված  աշխատանքը և զարգացումը  կարող ենք  համարել բուժօգնության ուժեղ կողմը  ապահովող գրավական, քանի որ   այս ծառայությունների  միաձուլման արդյունքում  բարձրանում է  նաև    աշխատանքի արդյունավետությունը:

Նշեմ, որ ԲԿ-ի նորակառույց շենքը  շահագործման է  հանձնվել 2018թ.-ի հոկտեմբեր  ամսից:

Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի  նոր ձևավորման և այժմյան՝  հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ  վստահ ասել, որ   ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ   բժշկական կենտրոնի   ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց  պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես  ՀՀ-ի տարածքում , այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս,   նոր տեխնիկաներով  հագեցումը, աշխատանքային   պայմանների բարելավումը, նոր ծառայությունների ներդրումը և բնակչի վստահությունը:

Վերջին 5 տարիների ընթացքում  բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր  ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ  և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ, էխոսրտագրություն, Հոլտեր հետազոտություն, գաստրոէնդոսկոպիա, սպիրոգրաֆիկ հետազոտություն , դիմածնոտային վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, համակարգչային շերտագրում(KT), դուպլեքս հետազոտություն և այլն:

2018թվականից առ այսօր Սևանի ԲԿ –ն ձեռք է բերել 411423.6 մլն դրամի բուժսարքավորումներ,  այդ թվում սոնոգրաֆիայի,  վահանաձև  գեղձի սոնոէլաստոգրաֆիայի  և ռենտգեն հետազոտության սարքեր  :

2018թվականի համեմատ 2022թվականին պետ. պատվերի ծավալը   ավելացել  է 35%-ով  (130մլն. դրամ), վճարովի ծառայությունները՝   225 %-ով (83մլն դրամ ):

  2022թվականին  կառավարության և մարզպետարանի ջանքերի շնորհիվ հրատապ ծրագրով հիմնանորոգվել է   պոլիկլինիկայի մանկական մասնաշենքի  տանիքը, այս տարի նախատեվում է շենքի վերանորոգման աշխատանքների կատարում մինչև տարեվերջ:

Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն  էր, որ 2022թվականի տարեսկզբից Սևանի բժշկական կենտրոնը  ստանձնեց Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավարման  պատասխանատու գործունեությունը՝   ֆիզիկական և մտավոր  խնդիրներ ունեցող  երեխաների կողքին  մշտապես լինելու, նրանց աջակցելու և ծառայելու սուրբ  պարտականությամբ և առաքելությամբ: Կենտրոնը  տարեկան սպասարկում է շուրջ 150 շահառու երեխաների (0-18 տարեկան): Այն հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան  անհրաժեշտ  գույքով և դիդակտիկ նյութերով: 

Անդրադառնալով հաջողություններին և ձեռքբերումներին՝ կարևոր եմ համարում նշել, որ 2022թվականը առանձնահատուկ  էր  նրանով, որ   Սևանի բժշկական կենտրոնը մեկ տարվա ընթացքում պատիվ ունեցավ արժանանալու երկու մրցանակի:

Առաջին մրցանակը ստացել ենք  2022թվականի հունիս ամսին՝  Համազգային  Վստահության  Խորհրդի  կողմից՝  <<Տարվա բժիշկ և Տարվա բուժհիմնարկ 2022>> մրցանակաբաշխության  ժամանակ, երբ որակյալ  ծառայություններ մատուցող  տարվա մարզային  բժշկական կենտրոն  անվանակարգում Սևանի բժշկական կենտրոնն  արժանացավ <<ՀՈՒՍՈ ԱՍՏՂ>> մրցանակի  և  հավաստագրի:

Երկրորդ  մրցանակը  ստացել ենք 2022թվականի տարեվերջին, երբ  սոցոլոգիական հարցումների, հանրության շրջանում  կատարված ուսումնասիրությունների  և լրագրողական հետաքննությունների  արդյունքում՝  որպես տարվա  որակական և մասնագիտական  բարձր ցուցանիշներ  արձանագրած ընկերություն, Սևանի բժշկական կենտրոնը՝  «Տարվա լավագույն   մարզային բժշկական կենտրոն»  անվանակարգում  արժանացավ  «Որակի նշան 2022 »  մրցանակին:

 2023թվականը ևս նշանավորվեց նրանով , որ 2023թվականին <<Մարզային բուժսպասարկման առաջատար կենտրոն անվանակարգում>> արժանացավ <<Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն >> մրցանակին։

  Ինչ խոսք, այս մրցանակները շատ պարտավորեցնող են, նրանք գնահատականն են  մեր ամենօրյա  բարեխիղճ և արդյունավետ  աշխատանքի, բուժաշխատողի  անցկացրած  անքուն գիշերների, ջանասիրության և  նվիրումի:

        Ճանապարհը՝  իմ առաջ դրված  և  սպասելի  նպատակին հասնելու համար, բավականին բարդ էր և պատասխանատու, սակայն  ես իմ աշխատանքային թիմի հետ միասին՝ համակարգված  ինստիտուցիոնալ փոփոխությունների  արդյունքում,  2021թվականից սկսած արել և շարունակում ենք անել հնարավոր  ամեն բան՝ բժշկական  կենտրոնի զարգացմանը նոր թափ հաղորդելու և լավագույնը տարածաշրջանում, ինչու չէ նաև հանրապետությունում դարձնելու համար:

Ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմքում իմ կողմից մշտապես շեշտը դրվում է այնպիսի գլոբալ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աշխատանքի ճիշտ և արդյունավետ  կազմակերպումը, ծախսերի և եկամուտների պլանավորումը և  ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:

Թերևս սրանք այն առանցքային գործոններն են, որոնք պլանավորելու,                           կարգավորելու   և շտկելու համար մշտապես  պահանջում են  մեծ ջանքեր, ժամանակ և ճկունություն:

Գաղտնիք չէ, որ ժամանակակից շուկայական համակարգում հաջողության հասնելու  հիմնական գրավականը որակն է և նորամուծությունները, հետևաբար,  որպես կարևոր քաղաքականության և մարտավարության ձև,  բժշկական կենտրոնը այս ուղղությամբ  ջանք չի խնայում տարածաշրջանում/շուկայում/ մրցունակ  և առաջատար   լինելու համար:

Այսօր յուրաքանչյուր ոլորտի արդյունավետ գործա­ռնու­թյան,                                               առավել ևս               անխոչ­ընդոտ  զարգացման ապա­հովումը պահանջում է կա­ռավարման հա­մար­ժեք համակարգի առկայություն, ինչը ենթադրում է  կառավար­ման առավել արդյու­նա­վետ մեթոդի ընտրություն: Որպես այդպիսին՝ բժշկական կենտրոնը  իր կառավարման պրակտիկայում առաջնորդվում  և իր գործունեությունը կարգավորում է   ՀՀ Գեղարքունիքի մարզի՝  Սևանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կանոնադրությամբ,   ՀՀ   քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ  Աշխատանքային օրենքով և այլ իրավական ակտերով: Սևանի ԲԿ ՓԲԸ-ի  շարունակական զարգացման ծրագրի մշակման ու իրականացման գործընթացում

կարևոր դերակատարություն ունեն կառավարությունը, մարզպետարանը, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև բոլոր այն բարեգործական կազմակերպություններն  ու անհատ բարերարները, ովքեր համագործակցում և իրենց աջակցությունն են ցուցաբերում Սևանի ԲԿ ՓԲԸ-ին:

Հարկ եմ համարում նշել, որ կառավարություն-մարզպետարան համակարգված և արդյունավետ համագործակցության   արդյունքում  ակնհայտ է աջակցությունը մարզային բժշկական կենտրոններին՝ մասնագետների համալրման,  ուսումնական վարձի լրիվ փոխհատուցմամբ մարզկենտրոններ նպատակային ուղեգրման ծրագրի շրջանակներում անհրաժեշտ մասնագետների ուղեգրման և  պետ պատվերի շրջանակներում մասնագիտական վերապատրաստման և որակավորման ծրագրերի  ներդրման գործում:

      Ապագայի տեսլական  և անելիքներ  շատ կան: Բժշկական կենտրոնի մարտավարության գերակայություն են շարունակելու  մնալ  նոր  տեսակի ծառայությունների ներմուծումը,  հասանելիության և մատչելիության  բարձրացումն  ու որակի շարունակական բարելավումը՝ հատուկ շեշտադրելով  տարածքային կտրվածքով  այդ ծառայությունների պահանջը և առաջնահերթությունը:

Այսօր  դարաշրջանը տեխնոլոգիական և տեղեկատվական զարգացման  ամենաբարձր փուլում է գտնվում,  հետևաբար հասարակության կողմից  առավելությունը և նախապատվությունը տրվում է  այն բժշկական հաստատություններին, որոնք  հագեցած են գերժամանակակից տեխնիկայով և ունեն  հետազոտությունների լիարժեք անցկացման  բոլոր կամ մասնակի  հնարավորությունները, իսկ  քանի որ բժշկությունը այն ոլորտն է , որտեղ հետազոտությունները շաղկապված  են մեկը մյուսի հետ, իսկ հետագա բուժումը   պահանջում է մի քանի ծառայությունների մատուցում  կամ մասնագետների ներգրավում, ապա այս դեպքում բնակիչը նախընտրում  է դիմել այդպիսի բուժ

հաստատություն՝ ավելորդ տեղաշարժի սահմանափակման  նպատակով:

Կառանձնացնե՞ք այն խնդիրները, որոնք, ի հեճուկս կառավարության ջանքերի, դեռևս շարունակում են մնալ առկախված:

Կազմակերպության գործունեության  վրա  ազդեցության տեսանկյունից՝  հնարավոր ռիսկերի, խոչընդոտների և սպառնալիքների հաղթահարումը  հնարավոր  է հիմնականում  պետության կողմից   առողջապահության ոլորտում ֆինանսական ճկուն մեխանիզմների կատարելագործման, ներդրված համավճարի, պետ պատվերի ֆինանսավորման համակարգերի զարգացման,   հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների դիմաց փոխհատուցումների մեխանիզմների կատարելագործման միջոցով:

 Հիմնական խնդիրները, որոնց հաճախ բախվում է բժշկական կենտրոնը՝ մատուցվող  ծառայությունների    մասնակի  ֆինանսավորումը կամ կասեցումն է և պետ պատվերի շրջանակներում  բժշկական ծառայությունների  քանակի  սահմանափակ լինելը: Թերևս սա  համակարգում առկա  ամենամեծ  խնդիրներից մեկն է,  քանի որ,  կախված ազգաբնակչության դիմելիությունից և հիվանդություններից, երբեք հնարավոր չէ  կանխատեսել հիվանդների  տարեկան հոսքը:   

Գաղտնիք չէ, որ տարեցտարի  մեր երկրում  կայուն կերպով  մեծանում է  վճարովի    բժշկական  ծառայությունների սեգմենտը, իսկ այս հարթության վրա առողջության առաջնային պահպանման  ոլորտի զարգացումը  դիտարկվում է որպես  առողջապահական համակարգի բարեփոխումների հիմք, քանի որ այն հանդիսանում է  բնակչությանը  ցուցաբերվող բժշկական  օգնության  հիմնական  օղակ,  որն ապահովում է անվճար բուժօգնություն բոլորի համար, ինչն էլ նպաստում է  հիմնականում բնակչության հաճախելիությանը:

Եվ  վերջում, կարո՞ղ ենք արձանագրել, որ առկա ձեռքբերումները նպաստել են տուրիստական կենտրոնի համարում ունեցող քաղաքի ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցման։

Բոլորս գիտենք, որ Սևան քաղաքը  հանդիսանում է  Հայաստանում զբոսաշրջության կենտրոններից մեկը(զբոսաշրջիկների  ակտիվությունը հատկապես զգալի է ամառային  սեզոնին),այդ  իսկ նպատակով ՝  բուժօգնությունը ավելի արդյունավետ   կազմակերպելու համար, Սևանի ԲԿ ՓԲԸ-ի կողմից  ամեն տարի հունիս-սեպտեմբեր ամիսներին  ստեղծվում է լրացուցիչ բժշկական  բրիգադ և սահմանվում է լրացուցիչ հերթապահություն հանրային լողափներում՝ ժամանակի և տարածության մեջ բուժօգնությունը հնարավորինս հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով :

Իհարկե, կարող ենք արձանագրել, որ մեր ձեռքբերումներն ու  մասնագիտական  առաքելությունն այս իմաստով հետապնդում է մեկ նպատակ՝ ազգաբնակչության որակյալ, մատչելի և հասանելի  բուժսպասարկում, բնակչի նկատմամբ  հարգալից վերաբերմունք, հոգատարություն, անհատական մոտեցում, և պատասխանատվության զգացում՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս :

 

  • Կիսվել: