երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևան քաղաքի Գեղամա փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում այրվել է կուտակած անասնակեր

Սևան քաղաքի Գեղամա փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում այրվել է կուտակած անասնակեր

Օգոստոսի 14-ին, ժամը 16։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում այրվում է խոտի դեզ և անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գեղամա փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 64 քմ) այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 20։28-ին: Այրվել են մոտ 3 տ կուտակած անասնակեր և տան տանիքի (110 քմ) մոտ 20 քմ հատվածը:

  • Կիսվել: