երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է փոսում

Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է փոսում

Հունվարի 16-ին, ժամը 21։09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ու., ծնված 1972 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին հարակից փոսում. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: