ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ

Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել ևս մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

  • Կիսվել: