Սերժ Սարգսյանը ներկա է դերասան Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է դերասան Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությանը:
Նա նախ հրաժարվեց խոսել, ասելով, որ տեղը չի, սակայն լրագրողի հարցադրմանը, թե ինչպիսի դերասան էր, ինչպիսի մարդ էր, նախագահն ասաց՝ շատ լավ մարդ էր։
Լրագրողի մյուս դիտարկմանը, թե Դեղտրիկյանը նաև պայքարող մարդ էր, մասնակցում էր շարժմանը, Սարգսյանը հաստատեց՝ այո, ամեն ինչին էլ մասնակցում էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ին 60 տարեկանում կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: