չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքները հանրության ուշադրությունը շեղելու փորձ են. Շարմազանով

Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքները հանրության ուշադրությունը շեղելու փորձ են. Շարմազանով

Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է, և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը։ Այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ գործարար Սիլվա Հակոբյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու փաստի կապակցությամբ։

Շարմազանովը շեշտեց՝ սրանով իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղում է Սյունիքի շուրջ տեղի են ունեցող գործընթացներին։

«Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ այդ թվում՝ կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն, նա բազմիցս նշել է, որ պատրաստ է։ Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, այս իշխանությունը շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով, և այս շինծու մեղադրանքը դրա վառ ապացույցն է», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

  • Կիսվել: