երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով, Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- նշված է հրամանագրում։

  • Կիսվել: