շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սերբիայում կորոնավիրուսի դեմ միջոցառումների պատճառով բողոքավորները ներխուժել են խորհրդարան

Սերբիայում կորոնավիրուսի դեմ միջոցառումների պատճառով բողոքավորները ներխուժել են խորհրդարան

Այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումներ մտցնելու պլանների մասին, Բելգրադի կենտրոնում չորեքշաբթի գիշերը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են անկարգություններով, կան ձերբակալվածներ եւ վիրավորներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել է շուրջ 5 հազար մարդ, նրանք հարձակվել են ոստիկանական պատնեշների վրա, այրել են ոստիկանական երեք ավտոմեքենա եւ մի քանի աղբարկղեր, նրանց հաջողվել է նաեւ ներթափանցել խորհրդարանի շենքի դահլիճ:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ է կիրառել։

«Բողոքի մի խումբ մասնակիցներ ընտրել են անընդունելի վարքագիծ եւ քարերով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա»,- հայտարարել է ոստիկանության ղեկավար Վլադիմիր Ռեբիչը ազգային հեռուստատեսության եթերում:

Նշենք, որ Սերբիայի նախագահը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի կրկին պարետային ժամ է մտցվում, ինչպես մարտից մինչեւ մայիսի 6-ը արտակարգ դրության ռեժիմի ժամանակ:

Վուչիչը նաեւ հայտնել է, որ այժմ ընդամենը 4 հազար մարդ է գտնվում COVID-19-ով հիվանդանոցներում, իսկ Բելգրադի մայրաքաղաքում բուժհաստատությունները գրեթե լցված են: Երկրում նախատեսվում է տեղակայել եւս տասը COVID-հոսպիտալներ։

Ինչպես հայտնել Է Սերբիայի առողջապահության նախարարությունը, երկրում մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել: Դա առավելագույն ցուցանիշն է պանդեմիայի ամբողջ ընթացքում: Զոհերի թիվը հասել է 330-ի, համաճարակի սկզբից ի վեր հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 16 719:

  • Կիսվել: