ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերբիայի քաղաքացիների համար սահմանվեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ

Սերբիայի քաղաքացիների համար սահմանվեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը կառավարության հավանությանը ներկայացրեց  որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Փոխնախարարն ասաց, որ 2019 թ․հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։  Այսպիսով, նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։

Այս նախագծի ընդունման արդյունքում էլ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: