Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին գտնվում է վերանորոգման փուլում
Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։


