երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սեփական տների կարգավիճակի անհապաղ օրինականացում. Դավիթ Խաժակյանի ծրագիրը ինքնակամ տների մասին

Սեփական տների կարգավիճակի անհապաղ օրինականացում. Դավիթ Խաժակյանի ծրագիրը ինքնակամ տների մասին

Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), խոսել է Երևան քաղաքում առկա ինքնակամ սեփական տների օրինականացման գործընթացից։

«Այն սեփական տները, առանձնատները, որոնք կառուցվել են Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ինքնակամ եղանակով, պետք է օրինականացվեն անմիջապես քաղաքացու դիմումը տալուց սկսած և մարդ հնարավորորություն ունենա կադաստրի պետական կոմիտեից վերցնելու իր սեփականության վկայականը։ Այս
գործընթացը պետք է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքը մարդուց գանձելով, այլ անհատույց, հակառակ դեպքում մարդիկ չեն գալու և չեն գրանցելու ինքնակամ կառույցները, շարունակելու են չվճարել գույքահարկ, ինչը առանցքային կարևրություն ունի քաղապետարանի և ընդհանրապես համայնքի համար։

Այս ինքնակամ կառույցները սկզբնապես առաջացել են, երբ քաղաքապետարանը բարդ բյուրոկրատական գործընթացներ է իրականացրել սեփական տան շինթույլտվության համար։ Ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն անմիջապես և անհատույց եղանակով»,- նշել է Դավիթ Խաժակյանը իր ծրագրային ուղերձում։

  • Կիսվել: