հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա-ին

ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա-ին

Երեքշաբթի, 4 ապրիլ 2023-ին, Արամ Ա. կաթողիկոսին այցելեցին Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան (ՍԴՀԿ), Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) ներկայացուցիչները։ Հանդիպման գլխաւոր նիւթը 24 ապրիլին Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումն էր։

Յայտնենք, որ այս տարի երկու հիմնական նախաձեռնութիւններ պիտի ներառէ ապրիլեան ոգեկոչումը.

ա) 23 ապրիլի երեկոյեան Անթիլիասի մայրավանքին մէջ ժողովրդային հաւաք։

բ) 24 ապրիլի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ Ս. եւ անմահ պատարագ եւ Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ Բարեխօսական կարգ։

Մանրամասնութիւնները պիտի հաղորդուին յառաջիկային։

 

  • Կիսվել: