կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ

ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տյառնընդառաջ տոնի շրջանակներում, փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում:

Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը:

Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետերում։ Արդյունքում արձանագրվել են խախտմներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությունը։

Հիշեցնում ենք՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

  • Կիսվել: