կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում:Որոշակի թերացումներ նկատվե են, սակայն դրանք տեղում շտկվել են:

Տեսուչներն արձանագրություններ չեն կազմել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

  • Կիսվել: