կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սարիգյուղ գյուղի հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սարիգյուղ գյուղի հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։29-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղի բենտոնիտային կավերի հանքավայրին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 17:44-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Սարիգյուղ գյուղի 3 բնակիչ:

  • Կիսվել: