հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Renault-ը բախվում Infiniti-ին, ապա կոտրում գազատար խողովակն ու բախվում GAZ 3110-ին

Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Renault-ը բախվում Infiniti-ին, ապա կոտրում գազատար խողովակն ու բախվում GAZ 3110-ին

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 27-րդ փողոցի թիվ 2 տան դիմաց Renault մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս բախվել է կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գազատար խողովակին, ապա GAZ 3110 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գուրգեն Ոսկանյանն ու կրտսեր պարեկ Գոռ Նազարյանը։  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի, «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Սարի Թաղի բազմաթիվ տներ վթարի պատճառով այս պահին գազազրկված են, ու արդեն «Գազպրոմ»-ի Երևանի ԳԳՄ-ի Էրեբունու մասնագետներն արդեն աշխատանքներ են կատարում վթարը վերականգնելու ողղությամբ։ Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

 

 

  • Կիսվել: