չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սարգիս Խանդանյանը խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներին ներկայացրել է Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Սարգիս Խանդանյանը խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներին ներկայացրել է Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նախորդ օրերին նամակներ է հղել և հեռախոսազրույցներ է ունեցել մի քանի տասնյակ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի մի շարք անդամների հետ՝ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության Ֆեյսբուքի էջում:
 
Խանդանյանը նամակում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և կարևորել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ թիրախային և զսպող միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ նոր սադրանքների կանխարգելման նպատակով։
 
 

  • Կիսվել: